Հեքիաթագիրք-ընթերցարան

Ամեն ինչից ցուլը

Մի  մարդ մի կով է ունենում: Կովը երեխա ունեցավ, բայց երբ կովի հորթը մեծացավ, նա արծաթե կաթ էր տալիս, բայց ջրիկ էր տալիս, երբ նրան խոտ էին տալիս։ Մի օր մարդը իր կովին խոտ էր տալիս,  բայց  կովը ոչ մի բան չտվեց: Պատճառը այն էր,  որ նա երեխա էր ունենում: Նա արդեն  ամեն ինչից կով էր․ նա տալիս էր պանիր, կաթ, կարագ,  մածուն, թթվասեր։ Նրա հորթը մեծացավ,  նա արդեն ցուլ էր , շատ ուժեղ  էր: Մի օր, երբ նրա վրա հարձակվեցին, ցուլը կատաղեց և դարձավ ամեն ինչից  ցուլ: Նա իր վրա հարձակված տասը առյուծներին տապալեց գետնին և գնաց մոր մոտ , որը քիչ էր մնում մահանար, բայց արի ու տես, որ մայրը,  տեսնելով իր ձագին, միանգամից վեր կացավ։

Նապաստակը, որն ուզում է դառնալ առյուծ

Լինում է չի լինում, մի նապաստակ:Մի օր էս նապաստակը քայլում էր, հանկարծ ընկավ  գետնին: Նա շատ ուրախացավ, երբ նրա ականջները պոկվեցին, որովհետև նա ուզում էր դառնալ առյուծ: Բայց նա մտածեց. «Ի՞նչ կլինի, եթե ես դառնամ առյուծ»: Նա հասկացավ, որ եթե  դառնա առյուծ, ընկերները նրա հետ չեն խաղա, բոլորը իրենից կվախենան, ինքն էլ շատ կտխրի: Նա գնաց բժշկի, այնտեղ նրան նոր ականջներ կպցրեցին: Նապաստակը շատ ուրախացավ:

Խոսող անձրևը

 Մի տղա կար, որը  կարողանում էր հասկանալ բնության լեզուն: Նա հաճախ զրուցում էր թռչունների, բույսերի, կենդանիների հետ: Մի օր էլ նա դուրս էր եկել զբոսնելու: Սկսեց անձրև տեղալ: Հանկարծ տղան լսեց անձրևի տխուր ձայնը: Նա եկել էր տղային հրաժեշտ տալու:  Անձրևն ասաց, որ վաղը ձմռան առաջին օրն է, և նրանք իրար երկար ժամանակ չեն տեսնի, պետք է պատրաստվել ձմռանը: Անձրևը գնաց, իսկ տղայի այտին կաթիլ ընկավ, և տղան համարեց, որ դա հրաժեշտի համբույր էր: Նա տխրեց, բայց հանկարծ լսեց երեխաների ուրախ ձայները. ձյուն էր գալիս…

Թե ինչ եղավ, երբ բոլորը դարձան բարի

Լինում է չի լինում, մի քաղաք: Այնտեղ ապրում էին մարդիկ և շատ ավելի քիչ կենդանիներ: Մարդիկ նրանց բները քանդում էին, որ նրանց բների տեղը շենքեր կառուցեին տարբեր նպատակների համար: Մարդիկ կտրում էին ծառերը և թռչուններին ու կենդանիներին թողնում էին առանց տուն: Դրա համար կենդանիներն ու թռչունները փախչում էին։ Այդ քաղաքը շատ տխուր էր, որովհետև մարդիկ չէին  լսում թռչունների ծլվլոցը և կենդանիների ձայները: Մի ժամանակ հետո մարդիկ հասկացան իրենց սխալը, բարիացան, որոշեցին չվնասել բնությանը, քանի որ այսպես տխուր ապրելը շատ ձանձրալի էր: Նրանք տեղափոխվեցին ուրիշ տեղեր, որտեղ և՛ իրենց, և՛ կենդանիներին հարմար կլինի ապրել: Այնտեղ տարան իրենց կտրած ծառերը և տներ կառուցեցին: Տների մի մասը իրենց համար էր, մի մասը՝ կենդանիների: Նաև ծառեր տնկեցին: Դրանից հետո նրանք ապրեցին ուրախ, երջանիկ և այլևս իրար չէին խանգարում:

Մարդիկ, որոնք որոշեցին միշտ ժպտալ

Լինում է չի լինում, մի գյուղ: Այնտեղի մարդիկ պահում էին կենդանիներ, որոնք վայրի էին՝ ամբողջ ուտելիքը ուտում էին և մարդկանց չէին թողնում: Մարդիկ տխուր էին, բայց գարունը եկավ և մարդիկ բերք ցանեցին, ամռանը հավաքեցին և բաժանեցին մաս –մաս, և՛ իրենց հասավ, և՛ կենդանիներին: Մարդիկ ուրախացան, այլևս տխրելու պաճառ չունեին: Ապրեցին խաղաղ և չէին մոռանում ժպտալ :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s