Մաս I
Ամառային արձակուրդը սկսվելուն պես գնացինք Գավառ տատիկ պապիկիս մոտ, այնտեղ ես լավ հանգստացա։ Գրեթե ամբող օրը դրսում ընկերներիս հետ խաղում էի։ Հետո մենք եկանք Արցախ, այսինքն Ղարաբաղ։ Ես Ղարաբաղում ընկերներ ձեռք բերեցի, մենք այստեղ երկար մնացինք։ Մի օր էլ գնացինք Տաթև։ Այնտեղ է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի անունն է «Տաթևեր»։ Տաթևը գտնվում է Սյունիքի մարզում, Տաթևում է գտնվում Տաթևի վանքը։ Դա մի մեծ և շատ հին եկեղեցի էր։ Տեսանք Զանգակատունը՝ այնտեղից երևում էր ամեն մի բան, դրա շնորհիվ մարդիկ նայում էին, երբ թշնամիները կգան, որպիսի զանգը տան, իսկ վանքում լսեն և պաշտպանվեն։ Դարերի ընդացքում աղետներից առաջացած բնական քարե կամուրջ տեսանք,որը չի կտրել գետի հունը՝ Սատանի կամուրջը։ Վերադարձանք լավ տպավորություններով։