Իմ գյուղը Հացառատն է։ Այնտեղ ապրում են իմ պապիկը, տատիկը, հորեղբայրներս իրենց ընտանիքով։ Ամռանը ես մեծ մասամբ հանգստանում եմ անտեղ։ Ես այնտեղ օրվա կեսը անցկացնում եմ դրսում ընկերներիս հետ խաղալով։ Մեր Հացառատի բակը շատ մեծ է և դրա համար մենք ընկերներով հավաքվում ենք այնտեղ և շատ խաղեր ենք խաղում, շատ տարբեր և հետաքրքիր խաղեր: Օրինակ պահմտոցի, գործնագործ, կարմիր կոճակ, չլոցի,ֆուտբոլ և այդպես շարունակ։ Այնտեղ ես ունեմ 7 հատ ձի, նաև շուն, որը կարելի է ասել որ իմնն է։ Մենք հաճախ գնում էինք լողալու, քանի որ Հացառատը գտնվում է Սևանա լճին մոտ։
Սա իմ շունն է