Բարև ձեզ, ես Գեղամ Գասպարյանն եմ։ Տիեզերքում ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Նաև գիտնականները ասում են , որ կա Սև խոռոչը, որն իր մեջ կարող է քաշել ամեն ինչ։ Ասում են, որ այն աստղ էլ է քաշել իր մեջ։ Այնտեղ շատ -շատ աստղեր կան, ահռելի, այնքան մեծ, որ արևից էլ մեծ են։ Արևը փոքր աստղ է, բայց ամենատաք աստղերից մեկն է։ Մոլորակների անունները հիմա կասեմ արևից սկսած՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, ՈՒրան, Նեպտուն։ Նրանցից ամենամեծը Յուպիտերն է, հետո Սատուրնը, բայց միայն Սատուրն մոլորակը փոքր է, բայց որ հաշվենք օղակը հետը, ավելի մեծ է, ավելի ճիշտ՝ գրեթե նրա չափ։ Նաև այնտեղ կա մի շատ հրաշալի և հետաքրքիր ճանապարհ, անունը՝ Հարդագողի, այն շուտ են հայտնաբերել։ Նրա անունը աստվածների հետ է կապված։ Վահագն աստվածը հարդ գողացավ և փախավ, նրա ետևից թափվեց, դրա համար այդպես են ասում։
Երկիրը կազմված է շերտերից, բայց նրա մեջ լավա է։