Ճամփորդություն դեպի Գյումրի

Ճամփորդություն դեպի Գյումրի հայրաքաղաք։ Այնտեղ ապրում է 100000-ից շատ մարդ։ Ես զարթնել եմ 8ից 15 պակաս, որ հասցնեմ 8:45 կայարան՝ այո-այո, մենք գնացքով ենք գնացել։ Գնացքի մեջ շատ լավ էր, մեր կողքերը շատ սիրուն բնությունն էր։ Գնացքով շատ հարմար է ճամփորդել։Գնացքով գնալուց մի տեղ կար, որ ծանոթ թվաց, բայց պարզվում է, որ այդ տեղը ես իմ երազի մեջ տեսել էի, բայց չէի պատկերացնում, որ այդ տեղը իրականում գոյություն ունի։ Այդտեղ տերևները թափված էին ու հասնում էին այ՜այսքան (հաստ գրքի հաստության) ու ծառերը օղակ էին կազմել։ Մենք հասանք Գյումրի, իջանք գնացքից և ուղևորվեցինք ԿԱԶԱ անունով հյուրանոցը, այնտեղ մեր ճամպրուկները դրեցինք ու սկսեցինք հանգստանալ, հետո հաց կերանք ու ԿԱԶԱՅԻՑ գնացինք թանգարան։ Այնտեղ մարդու մի ամբողջական մեծ տուն Էր, նրանց իրերը այնտեղ դրված էին, ու տեսնում էինք։ Հետո գնացինք այնտեղից տեսնելու փողոցները , Գյումրի քաղաքի փողոցները Երևանի փողոցներից ավելի սիրուն էին ինձ համար։

Հետո գնացինք ու տեսանք Հայաստանի ամենաառաջին դեղատունը ու վարսավիրանոցը, հետո գնացինք հոլերի վաճառքի տեղ, այնտեղ ոչ միայն նրանք հոլ էին վաճառում, այլ խաղ, որի թվերը խառնված են։ Դու պետք է հերթականությամբ դասավորես։

Նրանք մաքրում էին երկիրը։ Ասեմ ինչպես նրանք

շշերը ու խցաները հավաքում էին ու գորգեր սարքում։ Խցանները իրար են կպցնում շշի թելի օգնությամբ։ Դա ավարտելուց հետո գնացինք ԿԱԶԱ, հաց կերանք ու քնեցինք։ Հաջորդ առավոտ արթնացանք ու սկսեցինք խաղալ։ Հետո հաց կերանք ու հետաքրքիր խաղեր խաղացինք գնդակով, ձայներով ու շատ ավելի հետաքրքիր բաներով։ Ավարտելուց հետո գնացինք Սև բերդ, նա այնքան մեծ ու ամուր էր, որ թուրքերը հարձակվում էին Ռուսաստանի վրա։ Ռուսները պաշտպանվելու համար Սև բերդն են կառուցել, և թուրքերը նռնակ են գցել ամրոց ու թնդանոթով կրակել են, բայց բան չի եղել։ Դա տեսնելուց հետո գնացինք փամփուշտներից զարդեր սարքողի մոտ։ Նա այնքան լավ բաներ ասաց Հայաստանի մասին։ Նա նկարիչ էր, բայց ես շատ զարմացա, երբ տեսա նրա գործերը ։ Նռնականետից թևնոց էր սարքում։ Գնացինք կայարան ու շաժվեցինք Երևան:

77354783_453591675566746_167476236753305600_o
77159369_897016557360956_5060343018041638912_n
73321411_896142820781663_3236059550306009088_n

76720799_897016424027636_4713639599912517632_n

76720892_452740945651819_3296670833161797632_o

78666331_896142960781649_9118540260345643008_n
78423677_897016340694311_4103133578156572672_n
73211152_896142637448348_7525094993959059456_n

78589131_896142487448363_2201606665495642112_n

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s