Բարև ձեզ։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3-2 դասարանում։ Իմ ուսուցիչներն են Մարինե Մխիթարյանը և Նարինե Պողոսյանը։ Նրանք ամենալավ ուսուցիչներն են։ Մենք այնտեղ ազատ ենք խոսքի մեջ, շփվելու մեջ, նստելու մեջ։ Մեր դպրոցում չկան գերազանցիկներ կամ ծույլիկներ։ Մենք ունենք 7 դպրոց, դրանցից մեկը Հյուսիսային դպրոցն է, որտեղ ես սովորում եմ, մյուսները` Հարավային դպրոց, Արևմտյան դպրոց , Արևելյան դպրոց, Մայր դպրոց , Միջին դպրոց և Քոլեջ։ Մենք նաև ունենք ագարակ և «Տիգրան Հայրապետյան» գրադարան։ Ագարակում կան ձիեր, շներ, աքլորներ, հավեր, բադեր, պոնիներ, ավանակ և մենք ձիավարության ենք գնում և վարում ենք ձիերին, նաև կերակրում ենք բոլոր կենդանիներին։ Մենք գրադարանից գրքեր ենք վերցնում և պետք է 10 օրում կարդանք, բայց պետք է նաև մեր բլոգում պատմած լինենք մեր գրքի մասին, այլապես չենք գնա դպրոց։ Մեր ուսուցիչները, տնօրենը մեր ընկերներն են։ Ինձ շատ է դուր գալիս մեր դպրոցը։ Իմ սիրած առարկաները մաթեմատիկան, լողը և հեծանիվն են։ Մենք այնտեղ բույսեր և ծառեր ենք աճեցնում։
Ամփոփում․ դպրոցս և ես
gexam2011
2019-2020 ուստարի, «Իմ գրադարանը», Հետաքրքիր նյութեր, Հեքիաթագիրք, Առարկաներ, Իմ մասին, Ինքնակրթություն
1 Minute
Published by gexam2011
Ես Գեղամ Գասպարյանն եմ։ Ես սիրում եմ Խաղալ, նկարել, հեռուստացույց նայել։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց - պարտեզում։ Իմ Քույրիկը Նարե Գասպարյանն է։ View all posts by gexam2011
Published