Մենք Հյուսիսային դպրոցում սովորող 3-2 դասարանով գնացել էինք ճամփորդության դեպի Կարապի լճում գտնող սահադաշտը։ Մենք այնտեղ գնալու էինք 10 : 30-ին և հետ էինք գալու 12 : 30-ին ։ Մենք նստեցինք երթուղային և գնացինք այնտեղ։ Այնտեղ մենք առաջինը գնացինք չմուշկներ վերցնելու, որպեսզի կարողանանք սահել, բայց մեր դասարանից մեկը՝ Յանան, բերել էր չմուշկներ։ Նա բոլորիցս լավ էր սահում: Երբ որ մենք մեր կոշիկների համարներն էինք ասում, որպեսզի մեզ մեր ոտքերի չափսի չմուշկներ տան։ Երբ որ տվեցին, և մենք հագանք և մտանք սահադաշտ, համարյա բոլորը ընկնում էին, կային երեխաներ, որոնք չէին կարողանում սահել և ընկնում էին ու ասում, որ սրանք ուղղակի դեբիլություն են: Ես էլ էի ընկնում, բայց փորձեցի-փորձեցի և կարողացա։ Մենք այնտեղ մնացինք 1 ժամ, մենք սահեցինք և շատ հոգնած դուրս եկանք, գնացինք մեր կոշիկները հագնելու։ Երբ որ հագանք, գնացինք պոնչիկանոց, պոնչիկները բերեցին և մեզ տվեցին։ Կային շոկոլադե կրեմով պոնչիկներ և սպիտակ կրեմով պոնչիկներ։ Մենք կերանք, ամեն մեկիս երկու-երկու հատ էին տալիս, հետո հավաքվեցինք և գնացինք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ։