Հեքիաթագիրք

Ելակի ծառերի անտառում, թռչող կղզում, որտեղ կար                                        ծիծաղի փոթորիկ

Մի օր ես հայտնվել էի ելակի ծառերի անտառում։

Այնտեղ շատ մեծ ելակներ կային, բայց ոչ թե սովորական, այլ ծառերի վրա։

Ես շա՜տ զարմացա,երբ տեսա դրանք։

Ես քաղում ուտում էի։ Մի քիչ այնտեղ զբոսնելուց հետո եկան մայրիկս, հայրիկս, տատիկս, պապիկս, հորեղբայրներս, հորեղբորս կինը։ Նրանց նույնպես շատ դուր եկավ։ Նրանք ինձ հարցրին, թե որտե՞ղ ենք, և

ես պատասխանեցի որ,մենք ելակի ծառերի անտառում ենք։

Նրանք զարմացան.ելակներ ծառերի վրա՞։ Ես ասացի՝ այո։ Հետո չգիտեմ ինչպես մենք հայտնվեցինք

թռչող կղզում, որտեղ կար ծիծաղի փոթորիկ։ Մենք տեսանք, որ օդում թռչում էինք, բայց կղզու վրա դա ինձ  շատ-շատ զարմացրեց։ Հանկարծ մի կողմից  ծիծաղող փոթորիկ եկավ։

Նա ծիծաղելով ամեն ինչ բարձրացնում էր վերև, բայց բարեբախտաբար մեզ չբարձրացրեց, և ես հասկացա, որ դա մաքրում է թռչող կղզին և հետ բերում մաքուրը։ Եվ ես հասկացա  ամեն ինչ։ Ես գնացի տուն, որովհետև ով հասկանում է այդ ամենը, ավարտվում է զարմանալի աշխարհը։ Պատկերացնու՞մ եք, մի մարդ եղել էր այդտեղ և դուրս չէր եկել, որովհետև չէր հասկացել ոչ մի բան։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s