Ես ինձ նմանեցրի Սասունցի Դավիթին։ Որովհետև նա ըստ էպոսի շատ ճարպիկ, խիզախ, ուժեղ և հայրենասեր էր։ Սիրում էր մրցային խաղեր խաղալ և ուժային խաղեր։ Դրա համար էլ նմանեցրի ինձ։ Իսկ տեսե՞լ եք Սասունցի Դավիթ մուլտֆիլմում, որ նա բռնում էր Մսրա Մելիքի փայտը(գուրզը)։ Ամենա զարմանալին այն է, որ նա 7 տարեկանում կարողանում է բռնել Մսրա Մելիքի հիսուն և ավել կիլոգրամանոց գուրզը։ Ես նույնպես ուզում եմ լինել նրա պես ուժեղ։ Դրա համար ես շատ հաճախ մարզվում եմ։