Ամառային արձակուրդներ

Ամառային արձակուրդներ. մաս I:

Ամառային արձակուրդներին ես Գավառ քաղաքում էի: Գնում էինք Սևանալիճ և լողում, նաև իջնում էի բակ, ընկերներիս հետ խաղում: Տանը քույրիկներիս, եղբորս հետ խաղում էի: Հետո գնացինք Արցախ, այստեղ այնքան լավ է: Գնում էինք Պապիկ Տատիկ արձանի մոտ, որը արցախցիները անվանում են Դեդո Բաբո: Այնտեղ վազում էինք, մեր ֆոտոխցիկով գեղեցիկ նկարներ էինք նկարում: Արցախում կար մի անտառ, որտեղ թրթուրները կերել էին բոլոր ծառերի տերևները. այնտեղ կային միլիոնավոր թրթուրներ, ամենուր, կեսը դեռ ուտում էին ծառերի տերևները, կեսը գետնին, կեսը տաղավարներում էին: Մեզ ասացին, որ մեկ ամսից բոլոր թրթուրները կդառնան թիթեռ և կհեռանան այդտեղից: Ես մտածում եմ, որ հնարավոր է մի թռչնի տեսակ է անհետացել, այդ պատճառով շատացել են թրթուրները: (Թիթեռներին և թրթուրներին ավելի լավ ծանոթանալու համար սեղմեք հետևյալ հղումը): Նաև գնացել ենք Շուշի բերդ՝ հսկայական բերդ-ամրոց: Մենք մեր ֆոտոխցիկով նկարեցինք: Առաջ Շուշի բերդի պարիսպների մի մասը ծառաել է որպես շուկա: Իսկ հիմա այն որպես ռեստորան է ծառայում, իսկ պարիսպները որպես նստելու, հանգստանալու վայր: Այնտեղ մարդիկ էին եկել, որպեսզի հաղորդում նկարեն՝ Շուշի բերդի մասին, հետքրքիր էր տեսնել ինչպես է հեռուստահաղորդում նկարահանվում: Արցախում շատ հավես է: Ես հիմա էլ Արցախում եմ: Արցախում Կորոնավիրուս շատ քիչ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է հետևել կանոներին, այլ հակառակը՝ պետք է շատ լավ պահենք կանոնները, որպեսզի ավելի չտարածվի: Բայց ամենինչ մեզանից է կախված, մենք պետք է նաև պահպանենք հիգենայի կանոնները: Բոլորիս առողջություն: Խորհուրդ կտամ դուք էլ գաք Արցախ: Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ: Հետևեք բլոգին: Հետևեք բլոգին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s