Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում: Հասկանում եմ, որ ասում է՝ ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են գովում։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր է գալիս “ոսկի են թվում տերև ու ճյուղ, Ուր որ նայում ես, դեղին բոցեր են”։

Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով:

Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են, դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա:

Ոսկեզօծվել-10 տառ 11 հնչյուն

տերև– 4 տառ 5 հնչյուն

ոսկի– 4 տառ 5 հնչյուն

ջրվեժ– 5 տառ 5 հնչյուն

5. Բանաստեղծությունը գրավոր պատմի՛ր և նկարի՛ր:

Բանաստեղծությունը աշնան մասին է։ Այնտեղ ասվում է, որ աշունը շատ գեղեցիկ է, ամեն տեղ փայփլում է, տերևները ոնց որ բոցեր լինեն, աշնան քամին է այս բոլոր գանձերի տերը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s