Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և կապված չեն օվկիանոսի հետ: Լճերը ըստ ծագման՝ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր: Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի շարժումների հետևանքով: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը:Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի հալոցքաջրերի և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:
Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիանոսների մաս:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանա լիճը:
Որպես կանոն՝ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում կան ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է լիճը: Լիճը մեծ ավազան է։ Որը բոլոր կողմերից պատված է ջրուվ
- Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում: Բերեք օրինակներ: տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
- Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ: Հոսուն լիճ են Սևանա լիճը որը սկիզբ է առնում Հրազդան և Գավառա գետռրից
- Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում: Ջրանբարը արհեստական լիճ է։ Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: