Հրաշքի սպասումով

Նոր տարվա մի գեղեցիկ գիշեր ոչ մեկ տանը չկար։ Եվ ես հրաշքի չէի սպասում, բայց արի ու տես, որ Ձմեռ պապը ինչ-որ եղջերուների և մեծ նվերի հետ մեր ծխնելույզից ներս մտավ, ես ապշել էի, ոնց որ խոսելու ունակությունս կորցրել էի, բայց դա շատ երկար չտևեց, ես ուղղակի աչքերիս չէի հավատում։ Եվ հանկարծ Ձմեռ պապիկը իր ձեռքի նվերը ինձ տվեց և ասաց․ “Մի վախեցիր, արի ինձ հետ Լապլանդիա և ես քեզ այնտեղ շատ հրաշալի բաներ ցույց կտամ”։ Ես չէի սպասում հրաշքի, այդ պատճառով էլ համաձայնվեցի, և երբ ես նրա հետ գնացի Լապլանդիա, մենք տեսանք տարբեր էլֆերի, որոնց կեսը պատրաստում էր նվերներ, կեսը ձյուն։ Եվ ես հասկացա, թե որտեղից է ձյուն գալիս։ Եվ ես չկարողացա ինձ զսպել, որովհետև այնտեղ այնքան ձյուն կար, և ես բարձրացա Ձմեռ պապիկի կառքի վրա և ուղիղ ձյան մեջ ցատկեցի։ Դա իմ կյանքի ամենալավ Նոր տարին էր։ Ես ծանոթացա էլֆերի հետ։ Նրանք ինձ դուր եկան, այդ տեղը ես հանկարծ նկատեցի, որ ձյունը խոսեց ,ես սկզբում մտածեցի, որ ինձ է թվում հարցրեցի Ձմեռ պապիկից և նա ասաց, որ դու ճիշտ ես լսել, և ձյունը դուրս եկավ և ինձ հանեց իր միջից և մենք սկսեցինք ընկերություն անել իրար հետ, բայց արդեն ուշ էր ։ Ձմեռ պապը ասաց, որ արդեն ուշ է, պետք է գնանք տուն։ Ես չէի ուզում, բայց ստիպված էի վերադառնալ։ Ես մի քիչ տխրեցի և գնացինք տուն, բայց ես հուսով էի, որ մենք էլի կհանդիպենք, բայց տանը ծնողներս հետ էին վերադարձել և չէին գտնում։ Ինձ մենակ նրանք չէին սպասում, նաև շատ նվերներ․․․ Ես գնացի և ծնողներիս պատմեցի արկածներիս մասին։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s