Մի օր ես արթնացա մի շատ հետաքրքիր և զարմանալի վայրում։Սկզբից ինձ դա թվաց երազ է, բայց քանի որ ես գիտեմ, թե ինչպես կարելի է պարզել երազ է, թե ոչ, ես փորձեցի արագ վազել (որովհետև երազում չի լինում արագ վազել) հետո ես փորձեցի օդում ուժեղ հարվածներ կատարել (որովհետև երազում չի լինում ուժեղ հարվածներ կատարել) և ի վերջո հասկացա, որ դա երազ չէ։ Ես ուշադիր զննեցի այդ տարածքը և հասկացա, որ ես հայտնվել եմ երազանքների աշխարհում։ Հետո ես լսեցի բարձր ձայներ և հասկացա, որ դրանք երազանքների աշխարհի պահապաններն են: Ես ուզեցի թաքնվել, բայց հետևից հանկարծակի ինչ որ մեկի ձեռքը դիպավ իմ ուսին և ասաց,
-Մի վախեցիր, նրանք քեզ ոչ մի բան չեն անի, այլ կօգնեն քեզ կատարել քո երազանքները։ Ես հանգստացա, նաև ուրախացա։ Նրանք մոտեցան ինձ և հարցրեցին,
-Քո երազանքը ո՞րն է։
Ես պատասխանեցի, որ աշխարհում տիրի խաղաղություն և բոլորը առողջ լինեն։
Քիչ անց իմ առաջ բացվեց ամբողջ աշխարհի քարտեզը և նրա վրա երևաց իմ խնդրած խաղաղությունը։
Ես այդ ժամանակ վերադարձա տուն շատ ուրախ և զվարթ և գրեցի իմ զարմանահրաշ ճամփորդության մասին դեպի երազանքների աշխարհը։