Թեսթ 18
Ա. Լինդգենի
Մանչուկն ու Կառլսոնը
հատված
(1-ին մաս)
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;
Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:
Ամբողջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:
Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:
Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:
Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդարձնե՞ն այդքան փոքր տան վրա:
Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:
-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:
Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել և կանչել շանը.
-Ռիկի՛, Ռիկի՛:
Փոքրիկը հասկացել էր, որ շունը երբեք իրենը չի լինի:
-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:
-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:
Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Ամբողջ , թռչել, կդարձնեն, երբեք - Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
ա/ Սովորական-անսովոր
բ/Փոքրիկ-մեծ
գ/ Սիրունիկ-տգեղ
դ/տխուր-ուրախ - Տխուր նշանակում է «տրտում,թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ արտահայտության մեջ:
Փոխաբերական իմաստով է նշանակում ՝ է վատ գրիչ։ - Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.
ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել
գ/վնասել
դ/կաշկանդել - Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով
ա/ավարիա-վթար
բ/աֆիցեր-սպա
գ/դիրեկտոր-տնօրեն
դ/զիբիլ-աղբ - Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:
աստղեր
մեծերը
քաղաքներ
երեխաներ
- Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:
——————————————
—————————————
—————————————
————————————— - Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:
ա/ Ավելի լավ է դառը, ճշմարտությունը քան քաղցր սուտը:
բ/Դու ուրիշին օգնիր, Աստված էլ քեզ կօգնի:
գ/Ամեն գործի վերջն է գովելի։
դ/դատարկ տակառը, բարձր ձայն կհանի:
գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը - Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Արևի պես է,
Կլոր երես է,
Սերմը՝ ճնճղուկի
կտուցի պես է:
Արևածաղիկ - Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է։ Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք։ - Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը: - Նկարագրի՛ր Կառլսոնին:
Կառլոսը մի շատ հետաքրքիր և զվարճալի արարած է, որը ապրում է տանիքի վրա։ Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել։ - Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
Այո, որովհետև նրան նեղացրել էին, և ես կուզենայի պաշտպանել նրան։ - Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
Նա ուզում էր միայնակ չլիներ և շունիկ ունենար։ - Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
Կուզենայի Մանչուկը ունենար շունիկը և գտներ իր հետ խաղացողին։