Մի օր առավոտյան արթնանալով նկատեցի, որ ինձ վատ եմ զգում։ Ես ուսումնասիրեցի շուրջբոլորս և հասկացա, որ հայտվել եմ ուրիշ երկրում։ Ես որոշեցի քայլել առաջ և հանկարծ իմ դիմաց հայտնվեց կապիկների մի խումբ, և հանկարծ նկատեցի, որ նրանք մտահոգված են, բայց այդ մտահոգություն նրանից չէ, որ նրանք մտածում են ես եկել եմ նրանց վնասելու, այլ նրանք հասկացան, որ ես ինձ վատ եմ ինձ զգում և միանգամից հասկացան, որ ես սոված եմ։ Նրանք ինձ ուտելիք տվեցին և ես կերա։ Ուտելու ժամանակ նրանք կարողացան խոսել ինձ հետ և ես նրանց հետ ծանոթացա։ Այդ օրը ես սովորեցի նրանց հետ պաշտպանվել գազաններից։ Այնտեղ կային շատ անսովոր ծառեր որովնց վրա աճում էր քաղցրավենիք։ Ես փորձեցի այդ քաղցրավենիքից և հասկացա, որ դրան ավելի համեղ են քան տան քաղցրավենիքը։ վերջապես մութը ընկավ և ես քնեցի։ առավոտյան արթնանալով ես հասկացա, որ մեր տանն եմ։ Ես իմ պատմությունների գրքում գրեցի իմ զարմանահրաշ ճամփորդության մասին դեպի՝ Առանձնահատուկ և հրաշալի կապիկների երկիրը։