Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքն ամբողջությամբ։
- Համառոտ պատմի՛ր այս պատմվածքը: Այս պատմվածքը մի տղու մասին է ում մայրը մահացել է: Հայրը չեր կարող նրան պահել, որովհետև նա բժիշկ է, տղուն պահում է իրենց տան տնտեսուհին: Երբ տղեն գնաց դպրոց նա իրեն ընկերներ գտավ: Տղուն իր ընկերները սովորացրեցին շատ հավես խաղ:
- Ինչպիսի՞ վերաբերմունք ուներ Էմին Ջիմի հանդեպ: Էմին շատ էր սիրում Ջիմին և ամեն ինչ անում էր Ջիմը իրեն լավ զգա: Նա շատ ուրախ էր Ջիմի համար:
- Ի՞նչ էր մտածում Ջիմը՝
ա) մինչ դպրոց գնալը- Մինչ դպրոց գնալը Ջիմը չեր ուզում դպրոց գնալ և չեր սիրու դպրոցը:
բ) հետո-հետո, երբ նա գնաց դպրոց իրեն այնտեղ շատ դուր եկավ:
4.Բնութագրի՛ր հորը:
Ջիմի հայրը Լուի դևին բժիշկ էր և նա Ֆրանսյացի էր: Նրա պատանեկության տարիներն շատ աղքատ էին անցել:
5.Քո կարծիքով, ինչպիսի՞ն էր միսս Բիննին: Համեմատի՛ր նրան քո ուսուցիչների հետ:
Միսս Բիննին շատ չար և ջղայն կին էր, իսկ իմ ուսուցիչները շատ բարի են և խելացի:
6.Ի՞նչ ես կարծում, ինչպե՞ս կընթանան Ջիմի գործերը դպրոցում:
Իմ կարծիքով Ջիմը կարողանալու է լավ սովորել, բայց գերազանցիկ չե: Նա մի փոքր չարություններ անելու է:
7.Գրավոր պատմի՛ր դպրոցում քո առաջին օրվա մասին:
Ես առաջին դասարանը սովորել եմ Բլեյանի դպրոցում, բայց այս դասարանում չե: Իմ ուսուցչուհին էր ընկեր Կարինեն: Առաջին օրը ինձ մայրիկս թողեց իմ դասարանում և գնաց: Մեզ ցույց տվեցին դպրոցը, դասարանները, դպրոցի բակը, և այլն: Մենք այդ օրը դաս չենք արել, մենք ծանոթանում էինք: Ինձ շատ դուր եկավ իմ դպրոցը:
- Գրի՛ր, թե ինչն է ուրախացնում, ինչն է տխրեցնում քեզ դպրոցում:
Դպրոցում ինձ ուրախացնում է այն, որ այնտեղ ազատ հագուստ է, զանգ չկա և դասատուները բարի են: Բայց տխրեցնում է այն, որ երեխաները մտաածում են, մեր դպրոցը այնքան ազատ է, որ կարելի է դասը չլսել, տնային առաջադրանքը չանել և դասերին չար պահել: