- Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
- Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառում ամպի մասնիկներ կային։
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Ձայներ էին լսվում անտառում այնքա՜ն։
գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Անտառի ծառերի տերևները շարժվում էին։
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Եղանակը ցրտել է Եղյամը նստեր է սպիտակ սունկի գլխուն։
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Որսկանը և եղնիկը, Որսկանը ուզում էր իր ընտանիքին փրկել եղնիկնել իր ընտանիքին
- Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: Անտառում կային ամպի Ծվեններ և կապույտ մշուշներ
- Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ: նկար
- Գրի՛ր կապույտ-երկնագույն, մշուշ-մառախուղ, կածան-ճանապարհ, եղյամ-ցող, հողմ-ուժեղ քամի, որսկան-որսորդ բառերի հոմանիշները:
ԱՆՏԱՌՈՒՄ
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։