Բանավոր մաթեմատիկա

1.Արկղում կա 8 կարմիր, 9 կանաչ և 10 կապույտ գույնի գնդակներ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել արկղից, որ նրանց մեջ լինի որևէ երկու գույնից գոնե 2-ական գնդակ։
1) 4 2) 6 3) 13 4) այլ պատասխաn

2.Էլեկտրոնային ժամացույցը ցույց է տալիս ժամը և րոպեն (օրինակ՝ 02 ։ 21)։ Օրվա ընթացքում քանի՞ անգամ է ժամացույցի ցույց տված թվանշանները համընկնում 2021 թվի թվանշանների հետ ( 1 հատ՝ 0, 1 հատ՝ 1, 2 հատ՝ 2 ):
1) 9 2) 10 3) 12 4) այլ պատասխան

3. 3, 5, 9, 17, 33, …, …, թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտնել 33-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։
1) 188 2) 194 3) 198 4) այլ պատասխան

4.Եթե մտապահված թվի եռապատիկից հանենք 8 և ստացված թիվը բաժանենք 5-ի, ապա կստանանք 14։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։
1) 8 2) 10 3) 11 4) 12
5.Արամը գումարեց ընթացիք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի ամսաթվերը և ստացավ՝ 27։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա մնացած օրերի ամսաթվերը։
1) 48 2) 50 3) 53 4) 55

6.AB հատվածի վրա C կետը նշված է այպես, որ BC հատվածը 2 անգամ մեծ է AC
հատվածից։ A կետի և BC հատվածի միջնակետի հեռավորությունը 14 սմ է։ Քանի՞ միլիմետր է B կետի և AC հատվածի միջնակետի հեռավորությունը։ 175 մմ
7.Անին համարակալեց մաթեմատիկայի տետրի էջերը՝ օգտագործելով 183 թվանշան։ Քանի՞թերթ ունի Անիի տետրը։ 96

8.Իրարից տարբեր և հորիզոնական շերտերից կազմված քանի՞ եոագույն դրոշ կարելի է կարել 3 տարբեր գույնի կտորներից։6

9.Երեք թվերի գումարը առաջին թվից մեծ է 26-ով, երկրորդից՝ 34-ով, երրորդից՝ 42-ով։ Գտեք այդ թվերի գումարր։ 51

10. Վարդանը գրատախտակին գրված թիվը փոխում է հետևյալ կերպ՝ եթե թիվը բաժանվում է 3-ի՝ թվից հանում է 1, եթե 3-ի բաժանելիս մնացորդում 1 է ստացվում՝թվին գումարում է 2, իսկ եթե 3-ի բաժանելիս մնացորդում 2 է ստացվում՝ թվից հանում է 2։ Գրատախտակին գրված է 100 թիվը։ Ի՞նչ թիվ կստանա Վարդանը 15 քայլից հետո։ 81

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s