Մաթեմատիկայի ընտրություն

  1. Գտնել երկնիշ զույգ թվերի քանակը:
    1) 90 2) 45 3) 44 4) 89
  2. Գտնել 36-ի և 84-ի ընդհանուր բաժանարարների քանակը:
    1) 4 2) 5 3) 6 4) այլ պատասխան
  3. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 3 թվանշանը:
    1) 20 2) 19 3) 18 4) այլ պատասխան
  4. 10000-ից փոքր և 10-ից մեծ քանի՞ բնական թիվ կա, որոնց թվանշանների գումարը 2 է:
    1) 9 2) 8 3) այլ պատասխան 4) 7
  5. Գտնել 1.2.3.……..93.94 (բազմակետերի փոխարեն հերթականությամբ բոլոր բնական թվերն են, մինչև նշված թվերը) արտադրյալի վերջին թվանշանը:
    1) 2 2) 4 3) 3 4) 0
  6. Մտապահված թիվը բազմապատկեցին 8-ով, այնուհետև ստացված թվից հանեցին 5 և ստացվեց 13-ից 7 անգամ մեծ թիվ: Գտնել մտապահված թիվը:
    1) 91 2) 12 3) 96 4) 86
  7. Ի՞նչ թիվ պետք է գրել ? նշանի փոխարեն, որպեսզի տեղի ունենա հետևյալ հավասարությունը
    28x3x14x2=42x?:
    1) այլ պատասխան 2) 28 3) 14 4) 56
  8. 1-ից մինչև 100 բնական թվերի շարքում, որքանո՞վ է զույգ թվերի գումարը մեծ կենտ թվերի գումարից:
    1) 50-ով 2) 100-ով 3) հավասար են 4) այլ պատասխան
  9. Յուրաքանչյուր րոպեում զամբյուղում եղած խնձորների թիվը կրկնապատկվում է: 12 րոպե հետո զամբյուղը լցվում է: Որքա՞ն ժամանակ հետո այն կիսով չափ կլցվի:
    1) 6 2) 11 3) 10 4) 9
  10. 3 մարդ 4 օրում հավասարաչափ ուտում են 24 կգ սնունդ: 8 մարդ 2 օրում քանի՞ կգ սնունդ հավասարաչափ կուտեն:
    1) 24 2) 32 3) 16 4) 48
  11. 2019 բնական թվերի գումարը 2020 է: Գտնել այդ բնական թվերի արտադրյալը:
    1) 2 2) 2020 3) այլ պատասխան 4) 2019
  12. Նշված թվերից ո՞րը կարող է լինել երկու հաջորդական բնական թվերի արտադրյալի վերջին թվանշան:
    1) 5 2) 9 3) 0 4) 3
  13. Հաղորդալարի մի կտորը 6 անգամ կարճ է երկրորդից, իսկ երկրորդ կտորը 125 մ-ով երկար է առաջինից: Գտնել երկրորդ կտորի երկարությունը:
    1) 150 2) 125 3) 25 4) 50
  14. Քանի՞ եռանիշ թիվ կա, որոնց թվանշանները ձախից աջ մեծանում են:
    1) 7 2) 28 3) 13 4) այլ պատասխան
  15. Մեկ նարինջը և երկու բանանը միասին արժեն 800 դրամ, իսկ նույն տեսակի մեկ բանանը և 2 նարինջը միասին արժեն 700 դրամ: Որքա՞ն արժե մեկ նարինջը: Պատ՝ 200

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s