Երբ մոտենում է ձմեռը ես մտածում եմ ձմեռային հրաշքի մասին և այդ հրաշքներից մեկն այն է, որ նոր տարվա գիշերը ամառը հյուր գնար ձմռանը։ Հիմա Նոր տարի է և բոլորը նշում են իրենց տներում։ Ու հանկարծ բոլորը զգում են, որ շոգ է, դուրս են գալիս հովանալու և զգում են, որ այդ տեղ ավելի շոգ է։ Նրանք տեսնում են, որ կողքի բակում մի երեխա է լալիս, որովհետև նա ամբողջ օր ձնեմարդ էր պատրաստել իսկ հիմա շոգից հալվել էր, իսկ մյուս կողմում սահադաշտն էր հալվել և երեխաները նույն պես լալիս էին։
Իհարկե դա հրաշք էր, բայց տարվա ամեն եղանակ իր գեղեցկությունն ու հմայքն ունի։ Եվ ճիշտ է, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում։