Հայրենագիտություն

Արտաշես և Սաթենիկ

artashes-i-satenik

Ալանները կովկասյան լեռնական այլ ժողովուրդների հետմիաբանվելով և գրավելով Վրաց թագավորության կեսը,խոշոր բազմությամբ գալիս և տարածվում են Հայոցաշխարհում։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքը և պատերազմի է դուրս գալիս։ Ալանները հայոց զորքերի ճնշման տակ փոքր-ինչհետ են նահանջում, անցնում են Կուր գետը և ճամբարում գետի հյուսիսային ափին։Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավայինափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանը։ Հայոց և ալանաց զորքերիընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանացթագավորը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նա դեսպաններ է ուղարկումԱրտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա: Նաև առաջարկում էերդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանաց բանակն այլևս չի ասպատակի Հայոցաշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է վերադարձնել պատանի արքայազնին։ Երբ այդմասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որգտնվում էր հոր ճամբարում, գալիս և կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծդարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տուր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները

Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն:

Արտաշեսը լսելով այս խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանցցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան ասում իրսրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալանացարքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու ազգերի միջև և պատանունխաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ,առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն։

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները,Արտաշեսը որոշում է հարցը լուծել գործնականում:

Հեծավ Արտաշեսն իր Սևուկին

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Եվ որպես սրաթև, արծիվ անցավ գետը,

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի,

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի,

Արագ հասցնելով բանակը իր։

Արտաշեսը առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիքհրավիրում և ամուսնանում է։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբԱրտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբՍաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվայնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն այսպես.

Ոսկի անձրև էր տեղում

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում

Սաթենիկի հարսնության պահին։

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s