Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր բանաստեղծությունը: Նա ուզում է ասել, որ վերադարձե է տուն և ամեն ինչն առաջվանն է։
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին: Մայրը նորից դարձել է առաջվանը և նա շատ աշխատասեր է։
- Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ
- Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
պարզկա լեզու-պարզ լեզու, մաշված ձեռքեր-քոգնած շատ աշխատած ձեռքեր
- Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները`
Ա)Արևը հանգչում է հեռվում:
արևը հեռանում է
Բ)Իլիկդ խոսում է անուշ:
իլիկդ մանում է
Գ) Դրախտ է նորից իմ հոգում:
բարի է հոգիս նորից