Առաջադրանք
- Մուտք գործիր հետեւյալ հղմամբ՝ Արարատ և դուրս հանիր մարզի վերաբերյալ փաստեր ( 10 փաստից ոչ պակաս)
1.Արարատը Հայաստանի մարզերից է, որի վարչական կենտրոնը և ամենամեծ քաղաքը Արտաշատն է:
2.Մարզը անվանվել է բիբլիական Արարատ լեռան անունով:
3.Արարատը Հին Հայաստանի ամենաբարձր լեռն է․ բարձր գագաթը 5165 մ է, իսկ փոքր գագաթի՝ Սիսի բարձրությունը 3925 մ է:
4. Այստեղ են տեղակայվել Հայաստանի պատմական մայրաքաղաքները՝ Արտաշատը և Դվինը:
5.Եվ չնայած Արարատը ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում, այն շարունակում է մնալ Հայաստանի խորհրդանիշը:
6.Արարատը սուրբ լեռ է ոչ միայն հայերի, այլև աշխարհի քրիստոնյաների համար։
7.Այս լեռան վրա է իջևանել Նոյ նահապետի տապանը ջրհեղեղի ժամանակ:
8.Արարատ անվանումն է կրում նաև Հայկական բարձրավանդակի խոշորագույն շրջաններից մեկը՝ Արարատի հարթավայրը:
9.Այս շրջանը հայտնի է եղել հայոց պատմության ընթացքում՝ «Որդան կարմիր» կոչվող ներկով: Ներկը ստացվում է նույն անունն ունեցող միջատից:
10.Արարատի մարզը հայտնի է «Խոսրովի անտառ» պետական արգելոցով՝ որը տարածվում է մինչև Գեղամա լեռնաշղթա: