- Կարդա՛ տեքստը, լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:
2. Բնութագրի՛ր այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:
Այս մարդը ամենաբարի մարդն էր աշխարհոմ։ Նա բարություն, եղբայրություն և սեր էր մտցնում նրանց մեջ։ Նաև նա բարություն մտցրեց գայլերի մեջ
3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:
Նա նվագեց սրինգը և գայլերը բարիացան։
4. Վերնագրի՛ր տեքստը:
Ամենաբարի մարդը
5. Կազմի՛ր նոր բառեր աշխարհ, ճանապարհ բառերով:
Աշխարհագետ, աշխարհագրություն, ճանապարհածախս, ճանապարհորդ
6. Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:
ամենաբարի-ածական, սրինգ-գոյական, նա-դերանուն, քաղցր-ինչպիսի, Մխիթարում էր-բայ, անտառ-ինչ, սթափվեց-բայ, կախարդական-ինչպիսի։
Նա մխիթարում էր։
8. Գտիր տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:
մարդը-ենթակա -ստորոգյալ- վերադառնում էր
4. Հետևյալ բառերի հոմանիշները գրի՛ր՝ մխիթարել, պսպղալ, թշնամի:
Մխիթարել-սփոփել
պսպղալ-փալփլել
թշնամի-հակառակորդ
5. Տրված թվերը գրի՛ր բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:
երկու հազար իննսունինը, երեսունյոթ, քառասունհինգ, յոթ հարյուր վաթսունվեց, ութսունչորս։