Մաս II
Վարդավառի օրը ես և իմ քույրիկները ու եղբայրս իրար հետ մի լավ ջրոցի խաղացինք։ Հետո գնացինք Գանձասար, այնտեղ մի շատ սիրուն և հին եկեղեցի կար, մենք մտանք այնտեղ և տեսանք, որ լիքը մարդ կար՝ պատարագ էր։ Այս ամենից առաջ մենք տեսել ենք ժայռի մեջ հսկա քարե առյուծ և մի իսկական նավ, որի մեջ մենք խաղացինք, մեզ ծովահենի տեղ դրեցինք։ Այնտեղից ուղեվորվեցինք ազատագրված քաղաք Շուշի։ Այնտեղի եկեղեցին նույնպես շատ հին և տպավորիչ էր, այտեղ Շուշիի ամրոցի պարիսպի մոտ հրաշալի տեղ կար, վառած խարույկ՝ իսկական երեխաների խաղալու տեղ։ Մենք այնտեղ բռնոցի խաղացինք և լիքը ուրիշ խաղեր։ Շատ ուրախ օր անցավ։

