Ինչու՞ է երկինքը կապույտ

Ամպեր կամ երկինք նկարելիս մենք միշտ ընտրում ենք կապույտ կամ երկնագույն մատիտներ։ Ճիշտ է, երբ նայում ենք վերև՝  երկինքը ծովի պես կապույտ է երևում, և մեր մտքով չի էլ անցնում, որ այդ կապույտի տակ թաքնված են բազմաթիվ այլ գույներ։ Դե ուրեմն,  ճիշտ ժամանակն է իմանալու․ ինչո՞ւ է երկինքը կապույտ։ Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով։ … Continue reading Ինչու՞ է երկինքը կապույտ

Իմ գյուղը

Իմ գյուղը Հացառատն  է։  Այնտեղ ապրում են իմ պապիկը, տատիկը, հորեղբայրներս իրենց ընտանիքով։ Ամռանը ես մեծ մասամբ հանգստանում եմ անտեղ։ Ես այնտեղ օրվա կեսը անցկացնում եմ դրսում  ընկերներիս հետ  խաղալով։  Մեր Հացառատի  բակը շատ մեծ է և դրա համար մենք ընկերներով հավաքվում ենք այնտեղ և  շատ խաղեր ենք  խաղում, շատ տարբեր և հետաքրքիր խաղեր:  Օրինակ … Continue reading Իմ գյուղը

Իմ ընկերը

Իմ ամենալավ ընկերը Արեգն է։ Իսկ ընկերուհիներից՝ Նիկան և Նանեն։ Բայց Արեգից հետո Դավիթը, Ալեքսը, Մհերը, Օմը, Ալեքը, Ակսելն են։ Արեգը սիրում է մաթեմատիկա, իսկ խաղերից մաինքռաֆտ, նա իր կյանքում չի հանձնվում, իսկ Նիկան շատ համեստ, խելացի աղջիկ է, նաև շատ ուժեղն է, շատ արագ է կարողանում վազել։ Հեղինակ՝ Գեղամ Գասպարյան

Իմ ընտանիքը

իմ մայրիկնն ու հայրիկը Իմ ամբողջ ընտանիքը բաղկացած է 11 հոգուց։ Մենք՝ ես, իմ մայրիկը, հայրիկը և քույրիկներս Երևանից գնացինք Գավառ։ Այնտեղ մենք գնում էինք Սևան և լողում, բայց օրեր էին լինում, որ ես և իմ պապան կամ հորեղբայրը գնում էինք Սևանի մեջտեղը ու երկար լողում այնտեղ։ Բայց երբ որ ես հոգնում եմ այնտեղ լողալուց, … Continue reading Իմ ընտանիքը

Ինչպես է անցնում իմ արձակուրդը

                    Մաս II                   Վարդավառի օրը ես և իմ քույրիկները ու եղբայրս իրար հետ մի լավ ջրոցի խաղացինք։ Հետո գնացինք Գանձասար, այնտեղ մի շատ սիրուն և հին եկեղեցի կար, մենք մտանք այնտեղ և տեսանք, որ լիքը մարդ կար՝ պատարագ էր։ Այս ամենից առաջ մենք տեսել ենք ժայռի մեջ հսկա քարե առյուծ և մի  իսկական նավ, … Continue reading Ինչպես է անցնում իմ արձակուրդը

Ինչպես է անցնում իմ ամառային արձակուրդը

Մաս I Ամառային արձակուրդը սկսվելուն պես գնացինք Գավառ տատիկ պապիկիս մոտ, այնտեղ ես լավ հանգստացա։ Գրեթե  ամբող օրը դրսում ընկերներիս հետ խաղում էի։ Հետո մենք եկանք Արցախ, այսինքն Ղարաբաղ։ Ես Ղարաբաղում  ընկերներ ձեռք  բերեցի, մենք այստեղ երկար մնացինք։ Մի օր էլ գնացինք  Տաթև։ Այնտեղ  է գտնվում  աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի անունն  է «Տաթևեր»։ Տաթևը գտնվում … Continue reading Ինչպես է անցնում իմ ամառային արձակուրդը

Հեքիաթագիրք-ընթերցարան

Ամեն ինչից ցուլը Մի  մարդ մի կով է ունենում: Կովը երեխա ունեցավ, բայց երբ կովի հորթը մեծացավ, նա արծաթե կաթ էր տալիս, բայց ջրիկ էր տալիս, երբ նրան խոտ էին տալիս։ Մի օր մարդը իր կովին խոտ էր տալիս,  բայց  կովը ոչ մի բան չտվեց: Պատճառը այն էր,  որ նա երեխա էր ունենում: Նա արդեն  ամեն ինչից կով էր․ նա տալիս էր պանիր, կաթ, կարագ,  մածուն, թթվասեր։ Նրա հորթը մեծացավ,  նա արդեն ցուլ էր , շատ ուժեղ  էր: Մի օր, երբ նրա վրա հարձակվեցին, ցուլը կատաղեց և դարձավ ամեն ինչից  ցուլ: Նա իր վրա հարձակված տասը առյուծներին տապալեց գետնին և գնաց մոր մոտ , որը քիչ էր մնում մահանար, բայց արի ու տես, որ մայրը,  տեսնելով իր ձագին, միանգամից վեր կացավ։ Նապաստակը, որն ուզում է դառնալ առյուծ Լինում է չի լինում, … Continue reading Հեքիաթագիրք-ընթերցարան

Ճամփորդություն

Մենք ճամփորդություն իրականացրինք դեպի Կարբի։ Այնտեղ շատ լավ էր, որովհետև մենք երգեցինք, գնացինք եկեղեցի, երգեցինք մանուկների «Հայր մեր»-ը, հետո գնացինք ֆուտբոլի դաշտ, այնտեղ հաց կերանք ու բռնոցի խաղացինք։