Նամակ Ասլանին

Բարև, Ասլան, ես քեզ շատ եմ սիրում, դու շատ ընկերասեր ես։ Դու միշտ ուզում էիր մեր թուշիկները քաշել, մեկ- մեկ խոզուկի ձայն էիր հանում, դու իմ հետ շատ էիր խաղում։ Դու ու ես իրար հետ լավ ընկերներ էինք և ուզում եմ, որ հիմա էլ իրար հետ ընկերներ լինենք։

Հովհաննու վանք

Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ,Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ.Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց,Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ, Կանգնեց Սևանա ափին հովասուն,Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն`Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին,Օհաննա վանքը ծովի եզերքին։Էն վանքում, հայոց ազգին պահապան, Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան.Աղոթք էր անում իր հոգու համար,Իր ազգի համար, աշխարհքի համար։Երբ տեսավ խաղաղ … Continue reading Հովհաննու վանք

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ես Գեղամ Գասպարյանն եմ։ Արատես եկան մեր դասարանից Արեգ Հարությունյանը, Դանիելյան Դավիթը, Տեր-Մովսիսյան Ալեքսը, Ալեք Մելքոնյանը, Ակսել Մելքոնյանը, Մարիա Սահակյանը և հինգերորդ դասարանցիները։ Հոկտեմբերի 18-ին գնացինք եռօրյա ճամփորդության դեպի Արատես։ Այնտեղ մենք տարբեր խաղեր էինք խաղում, օրինակ՝ գործնագործ, ֆուտբոլ, փայտերով կռիվ, բռնոցի, պախկվոցի, չլոցի և շատ ուրիշ խաղեր, խարույկ էլ վառեցինք։ Այնտեղ օրը երեք անգամ … Continue reading Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Ճամփորդություն դեպի Թեժառույքի վանք

Բարև։ Ես Գեղամն եմ։ Ես այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին դեպի Թեժառույքի վանք։ Մենք 3-2 դասարանում ենք սովորում։ Գնացինք Թեժառույքի վանք դասարանով ։ Իսկ դուք գիտե՞ք, ինչ է նշանակում Թեժառույք, հին անունը՝ Թայչարուխ, Թայ նշանակում է զույգ, իսկ չայը նշանակում է գետ, այսինքն՝ Թեժառույք նշանակում է երկու գետերի մեջտեղում, իսկ այդ երկու գետերից առաջինի անունը … Continue reading Ճամփորդություն դեպի Թեժառույքի վանք

Որտե՞ղ եմ ես ուզում ապրել՝ Տիեզերքում։

Ես կուզեի ապրել տիեզերքում, որովհետև այնտեղ շատ սիրուն է, այնտեղ շատ աստղեր կան, շատ սիրուն մոլորակներ։ Նաև ես կտեսնեմ այնտեղ ամենամեծ տիեզերանավը, որին կպած են շատ տարբեր տիեզերանավեր, և իհարկե Հարդագողի Ճանապարհը ու Սև Խոռոչը։ Այդ ամենից ինձ համար ավելի սիրուն բան չկա։ Ես ուզում եմ ապրել տիեզերքում սա իմ նկարած տիեզերքնն է որի մեջ … Continue reading Որտե՞ղ եմ ես ուզում ապրել՝ Տիեզերքում։