Խուլի այծերը

                                                                                                                               Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
– Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ինչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
– Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյաս այծերից տվողը չեմ:
– Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ են չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ

կոխողը չեմ ու չեմ։

Հարցեր և առաջադրանքներ

Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։

Շարունակի՛ր հորինել:
   Մի պառավ երեք խուլ այծ ուներ։

կարդացեք և Գրեք առաչադրանքները ու հարցերը։

Ես ԳեղամԳասպրյանն եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s