Արտասովոր եղջերուն

 

ԱՐՏԱՍՈՎՈՐ ԵՂՋԵՐՈՒՆ
Ասենք ինձ հետ ավելի հրաշք բաներ են պատահել:

Գնում եմ մի անգամ անտառով և անուշ անում ճանապարհին գնած քաղցր բալը:

Հանկարծ մի եղջերու դուրս եկավ: Ամրակազմ, գեղեցիկ, ճյուղավոր պոզերով մի եղջերու:

Իսկ ինձ մոտ՝ ոչ մի գնդակ:

Եղջերուն հանգիստ կանգնել, նայում էր ինձ. Կարծես գիտեր, որ հրացանս դատարկ է:

Բախտիցս մոտս մի քանի բալ էր մնացել, և ես հրացանս բալի կորիզով լցրի: Այո՛, այո՛, մի ծիծաղեք: Հրացանս լցրի սովորական կորիզով:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Կորիզը կպավ ճակատին և ոչ մի վնաս չտվեց: Մի վայրկյանում նա անհետացավ թավ անտառում: Ես շատ ափսոսացի, որ այդպիսի գեղեցիկ կենդանուն ձեռիցս բաց թողի: Մի տարի հետո ես նորից որսի էի գնացել: Իհարկե, այդ ժամանակ ես բալի կորիզի պատմությունը բոլորովին մոռացել էի:

Ինչպե՜ս զարմացա, երբ անտառի խորքից ուղիղ դեմս դուրս եկավ մի հրաշալի եղջերու՝ պոզերի արանքին մի մեծ բալենի: Հավատացեք, որ շատ հրաշալի էր. ամրակազմ եղջերու՝ գլխին մի մեծ ծառ:

Իսկույն գլխի ընկա, որ այդ ծառը բուսնել է բալի այն փոքրիկ կորիզից, որով անցյալ տարի ես հրացանս լցրել և արձակել էի եղջերվի վրա:

Այս անգամ գնդակի պակասություն չունեի: Նշան բռնեցի, արձակեցի, և եղջերուն անկենդան գետնին ընկավ:

Այդպիսով, մի զարկից միանգամից ստացա և՛ տապակած միս, և՛ բալի կոմպոտ, որովհետև ծառը ծածկված էր խոշոր, հասուն բալերով:

Պետք է խոստովանեմ, որ այլևս այդպիսի համեղ բալ էլ կյանքումս չեմ կերել:

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։  Ինձ անծանոթ բառ չկա
  2. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ճանապարհ, քաղցր, վայրկյան

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:
  2. Հրաշք – Զարմանալի
  3. Ճանապարհ – Ճամփա
  4. Իսկույն – Անմիջապես
  5. Ամուր – Ամրակուռ
  6. Բուսնել – Ծլել
  7. Խոշոր -Մեծ
  8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Հրացանը թնդաց, բայց եղջերուն միայն գլուխը թափահարեց:

Նշան բռնեցի արձակեցի, և եղջերուն անկենդան ընկավ գետնին:

 

  1. Ի՞նչ ես կարծում, որսորդությունը, կենդանիներին սպանելը լա՞վ բան է: Ոչ, կենդանիներին սպանելը դատապարտելի արաք է։
  2. Շարունակիր պատմությունը: Հորինիր շարունակությունը, նկարիր Paint-ով, ապա սարքիր հեքիաթի գիրք power pont-ով կամ տեսանյութի ձևով՝ կցելով նկարներն ու տեքստը

 

Մի օր արթնացա ու տեսա, որ մահճակալս թռել ու անտառի դիմաց է ինձ կանգնեցրել։ Ես վախեցա, որովհետև անտառից ինձ նայում էին տարբեր կենդանիներ՝ օրինակ ես տեսա առյուծ, վագր, արջ, և օդում թռչող եղջերու։ Պատկերացնում եք օդում թռչող եղջերու։ Այդ եղջերուն թևեր ուներ, զարմանալի է չէ, բայց սա ամենը չէ։ Այդ եղջերուի գլխին աճել էր բալի ծառ, այո այո բալի ծառ էր աճել։ Չգիտեմ, որտեղից նա գիտեր, որ ես շատ եմ սիրում բալ։ Ի զանմանս ինձ  նա մոտեցավ ինձ կռացրեց գլուխը և ինձ հասկացրեց, որ թողում էր ինձ իր վրայից բալ քաղել։ Ես քաղեցի և ինձ համար դա եղավ աշխարհի ամենահամեղ բալը։ Ես քնեցի և արթնացա իմ տանը, բայց բալի համը բերանումս էր։ Բալը այնքան համեղ էր, որ համը մինչ օրս մնացել է բերանումս։

Ես հասկացա, որ կենդանիներից պետք չէ վախենալ։ Եթե նրանց չվնասենք նրանք կարող են մեզ հետ ընկեր լինել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s