Գեղարքունիքի մասին տեղեկություններ

Գեղարքունիքմարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության ԳետաբեկիԴաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին: Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որի մարզկենտրոնն է հանդիսանում Գավառ քաղաքը: Մարզում է գտնվում Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը:

Աշխարհագրություն

Գեղարքունիքի մարզի ռելիեֆային քարտեզ

Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ Մարզն այնքան մեծ է, որ նրանում հանգիստ կտեղավորվեն ԱրարատիԱրմավիրի և Կոտայքի մարզերն ամբողջությամբ։ Ամբողջ տարածքի շուրջ 1/4-ը զբաղեցնում է Սևանա լիճը։ Հյուսիսից սահմանակից է Տավուշի մարզին, արևելքից՝ Ադրբեջանին և Արցախին, արևմուտքից՝ Կոտայքի և Արարատի մարզերին, իսկ հարավից՝ Վայոց ձորի մարզին։ Տրանսպորտաաշխարհագրական դիրքը, ի տարբերություն Հայաստանի այլ մարզերի, անբարենպաստ է։ Գլխավոր ճանապարհներն են՝ ՃամբարակԲերդՄարտունիԵղեգնաձոր և ԵրևանՍևանՍոթք երկաթուղին։

Տարածքում շատ են հրաբխային կոները, որոնցից հայտնի են հատկապես Արմաղանն ու Աժդահակը, որոնց խառնարաններում գտնվում են համանուն լճերը։ Գլխավոր լեռնաշղթաներն են ԳեղամաԱրեգունիՍևանիԱրևելյան ՍևանիՎարդենիսի։ Սևանի ավազանն արգավանդ հողերով հարուստ է, հատկապես կարևոր է Մասրիկի դաշտը՝ 1900-2200 մ բարձրություններում։ Կլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։

Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։

Գեղարքունիքի մարզկենտրոնում կան շատ գետեր ԳեղարքունիքԲաշքենդիջուր, Գեղարքունիջուր, գետ Հայաստանի Գեղարքունիքի մարզումԳավառագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթից՝ 3150 մ բարձրությունից Ե Գավար քաղաքից հարավ միանում մայր գետին։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 58 կմ2։ Միջին ու ստորին հոսանքներում դանդաղահոս է։ Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,39 մ3/վ է։ Գետահովտում կան հանքային և սառը աղբյուրների ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։

 Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկունք (այլ կիրառումներ)

Ծաղկունք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)

Ծաղկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզումՀրազդան գետի աջափնյակում, մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք, Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սուրբ Հովհաննես, Աբազանց դոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին։

Բովանդակություն

Պատմական ակնարկ

Ծաղկունքի բնությունը

Ծաղկունքը հնագույն բնակավայր է՝ Վարաժնունիք – Ծաղկունք – Ծաղկունեաց (Ծաղկունիք) – Ծաղկաձոր (Դարաչիչակ – Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն։ Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր։ «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ։ 1976 թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր։ Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն։

Շատ ավելի ուշ՝ 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին։ Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը։ Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք՝ 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828 – 29 թթ։ Ծաղկունքի բնակչությունն աճում է՝ 1831 թ ուներ 512, 1897 թ՝ 1457, 1926 թ՝ 1561, 1939 թ՝ 1675, 1959 թ՝ 846, 1970 թ՝ 871, 1979 թ՝ 836, 1989 թ՝ 1057, 2001 թ՝ 1014, 2004 թ՝ 1096 բնակիչ։ 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում։ 19181920 թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում, 19201930 թթ։ եղել է հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930 թ. սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937 թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991 թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից՝ գյուղ Գեղարքունիքի մարզում։

Այժմյան Ծաղկունքի հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ շուրջ 25 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 1-6 կմ սահմաններում։

Բնակլիմայական պայմանները

Փամբակ լեռնաշղթայի Ծաղկունք լեռնաբազուկի փեշերի այս տարածքը, ուր տարածված է գյուղը իր արբանյակներ՝ Կոռոբլե և Բոստաններ բնակատեղերով, հարուստ է բնական ոչ ջրառատ աղբյուրներով։ Ջուրը սառնորակ է, փափուկ, հանքային նյութեր քիչ են պարունակում, խմելու համար պիտանի է։ Զանգու գետի ձախ ափը, գյուղի տարածքից միջև Ցորնուկ (Մոլոկան) սարի մոտակայքը, զուրկ է բնական աղբյուրներից։ Այդ տարածքում քարացրոններ են (չինգիլ)։ Հողը սևահող է։ Ծալկունք լեռնաբազուկի արևահայաց լեռնալանջերը հողազուրկ են և լվացված։ Բուսածածկը նպաստավոր է ոչխարաբուծության համար, իսկ սարալանջերի արևելյան և հյուսիսային թեքություններում փարթամ բուսականություն է աճում և նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր եղջերավոր անասնապահության համար։

Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ)։ Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են։

Հողերը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային սևահողեր են։ Հարուստ են կարբոնատներով, առատ հումուս են պարունակում։ Հզորության շերտը Մեյդաններում և Դարվեշալիքում (Երևան-Սևան մայրուղու մոտ) երբեմն հասնում է 50-70 սմ, հումուսի քանակը կազմելով 5-12%, իսկ առանձին հողատարածքներում հատկապես «Քրջոտ խաչից» դեպի արևմուտք, մինչև «Շողանի քար» սահմանները հողի հզորությունը նվազում է՝ հասնելով 15-20 սմ սահմաններին։

Վարելահողերի «Ալափափաղ» և «Խտորիք» հողակտորներում գերիշխում է կավահողը, հումուսի պակասի պատՃառով այս տարածքների բերքատվությունը համեմատական կարգով պակաս է։ «Գյուղի տակ», «Չիմաններ», «Բոստաններ» վարելահողերը կավ-ավազային են՝ մեծ ջրաթափանցելիությամբ։ Այս հողերում ակոսային ջրման եղանակը իրեն չի արդարացնում։ Ջրման աշխատանքներ նման հողատարածքներում անհրաժեշտ է կատարել անձրևացման եղանակով։

Սևանի բնաշխարհում ըստ պրոֆեսոր Գ. Աղաջանյանի տվյալների, հաշվվում է 1600 բուսատեսակ, որոնցից 1500-ը ծաղկավոր են։ Ծաղկունքի հողատարածքում այն քիչ պակաս է։ Որոշ, բայց ուրույն տեղ են գրավում դեղաբույսերը՝ հազարատերևուկը, երիցուկը, անթառամը, ուրցա, խավրծիլը, խատուտիկը, մայրամի ծաղիկը, ալբերանց արյունը, խռնդատը՝ կղմուխը, տատրակը, տերեփուկը և այլն։Մեղվապահությունը Ծաղկունքում

Տարեկան միջին ջերմաստիճանը բարձրադիր վայրերում 2 °C է, ցածրադիր վայրերում՝ 5 °C։ Հունվարի միջին ջերմաստիճանը -13 °C -18 °C է, հուլիսինը՝ +15 °C – +20 °C։ Տարեկան տեղումները 500-600 մմ է, սակայն եղել են տարիներ, երբ տեղումներ չլինելու պատճառով աշնանացանները չեն ծլել։ Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, գրեթե ամեն տարի կրկնվում է կարկտահարությունը, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Նաև վնաս են հասցնում գարնանային և աշնանային ցրտահարությունները։ Եղել են տարիներ, որ ցրտահարությունները սկսվել են սեպտեմբերին սկզբին, երբեմն երկարել հասել մինչ հոկտեմբերի 10-15-ը։ Գարնանային ցրտահարության վերջին ժամկետ է համարվում հունիսի վերջին օրերը, սակայն եղել են տարիներ, երբ ցրտահարության վերջին օրերը հասել են հուլիսի 4-10-ը։ Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցրել նաև երաշտը։

Ծաղկունցիք դարեր շարունակ բացի խմելու ջրից, նաև ոռոգման ջրի պակաս են զգացել։ Սաքոնց, Աբազանց և Խաչի ձորերի ջրերը, որոնք բնական աղբյուրների ջրեր են, ձմռան ընթացքում գյուղացիներն օգտագործել են խմելու նպատակով, ամռանը՝ որոշ ընտանիքներ՝ ոռոգման նպատակներով։ Ներկայումս ձորերի և մղիչ պոմպերի ջրերի պակասի հետևանքով չորացել են մրգատու և դեկորատիվ ծառերը։

1970 թ. պետության հովանավորությամբ կառուցվեց էլեկտրական ջրամղիչ կայան, որն ապահովում էր ոռոգելի 120 հա տարածք՝ Ալափափախ և Գյուղատակ տարածքները, ներառյալ ազգաբնակչության պանանջները։ Այնուհետև, երբ կոլտնտեսությունը վերացվեց պետական տնտեսության, ջրարբիացվեց «Դիմաց» հանդիմասի Դարվեշալիք, Մադեյ-գյոլ, Փոսեր և Դալիբուղդա կոչվող վարելահողերը, որտեղ ջրումը նախատեսված էր ակոսային եղանակով, ջրամատակարարումը մղիչ պոմպերի օգնությամբ։

Խորհրդային միության փլուզումից հետո դադարեցվեց ջրամատակարարումը, ապակոմլեկտավորվեց կայանները և այժմ գյուղը ամբոջապես դեռևս ապահովված չէ ոռոգման ջրով։

Բնակչություն

Ներկայիս բնակչության նախնիները գաղթել են ՄակուիցԽոյից և Վանից 18281829 թթ.։

Ծաղկունքի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի1831189719261939195919701979198920012004
Բնակիչ512145715611675846871836105710141096

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s