Ուղղանկյուն
Ուղղանկյունը երկրաչափական պատկեր է, որն ունի 4 չորս կողմ և որի
բոլոր անկյունները ուղիղ են (դրա համար էլ այն կոչվում է ուղղանկյուն):
Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են, հետևաբար՝
ուղղանկյան պարագիծը որոշվում է P=2⋅(a+b) բանաձևով: a-ն և b-ն
ուղղանկյան կից կողմերն են:
Ուղղանկյան մակերեսը հավասար է կից կողմերի արտադրյալին՝ S=a⋅b