- Կարդա՛ Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր անծեր բառի հոմանիշները:
անտակ, ծով, անհուն, անվերջ
- Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր երկյուղ բառի հոմանիշը:
ահ
- Գրի՛ր հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:
Հարուստ-աղքատ, առատ-քիչ, ճոխ-հասարակ, բախտավոր-անբախտ, բարություն, չարություն։
- Գրի՛ր, թե ինչով է հարուստ Թումանյանը:
Թումանյանը հարուստ է իր ստեղծագործություններով և գիտելիքներով:
- Փորձի՛ր բացատրել բանաստեղծության վերնագիրը:
այսինքն թումանյանը ուզում է ասել, որ նա երգ ունի որի մեջ իր հարստությունն է ցույց տալիս
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծա.եց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»: